«ԱԺ 5 խմբակցություններ կոմպրոմիսային համաձայնության են եկել». Լևոն Զուրաբյան

Ազգային ժողովի 5 խմբակցությունների միջև կոմպրոմիսային համաձայնություն է ձեռք բերվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի խնդրահարույց դրույթի` ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հաղորդում տալը քրեականացնելու շուրջ: Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

168.am-ի հարցին, թե ի՞նչ է ենթադրում կոմպրոմիսային համաձայնությունը, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Սուտ հայտարարությունը պետք է տարբերակվի դիտավորությամբ արվածից և հանցավոր անփութությամբ արվածից: Հասկանալի է, որ, եթե դիտավորությամբ է արված, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն 2-5 տարի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսվում է տուգանք` մինչև 800 հազար դրամ կամ մինչև 2 տարի ազատազրկում: Այսինքն` իմաստն այն է, որ անփութության համար, անգամ հանցավոր անփութության, մարդիկ կարող են գոնե տուգանքով ազատվել: Չի կարելի հանցավոր անփութությանը նույն կերպ վերաբերվել, ինչ դիտավորությանը»:

Մեր դիտարկմանը, որ այդ տուգանքն էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, որ մարդիկ հաղորդում տան, Լ.Զուրաբյանը նշեց, որ ամեն դեպքում մարդը հանցավոր անփութության համար պետք է պատասխան տա, բայց իրենք հասել են նրան, որ ազատազրկում չլինի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս