Վրաստանի վարչապետը կոչ է արել ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել ընտրողներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ կոչ անել բոլոր ընտրողներին հոկտեմբերի 30-ին ունենալ նման ակտիվ մասնակցություն երկրի ապագայի որոշման հարցում, երբ կլինի ընտրությունների երկրորդ փուլը»,- Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Կվիրիկաշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին, հատկապես նրանց, որոնք քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին։
«Առջևում մեզ սպասվում է երկրորդ փուլը, և ես ցանկանում եմ ասել ընտրողներին, որ անհրաժեշտ է բարձր ակտիվություն»,- ասել է նա։
Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին միամանադատ ընտրատարածքներից 50-ում։
Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկությանը, ապա այն տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։