
Ֆրանսիայում փախստականների ճամբարում կռվի հետևանքով ներգաղթյալ է սպանվել

1 մարդ սպանվել է Ֆրանսիայի Պա-դե-Կալե դեպարտամենտում փախստականների ճամբարում տեղի ունեցած կռվի հետևանքով, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային։
Երեկ երեկոյան Նորրան-Ֆոնտ կոմունայում տեղի ունեցած կռվին մասնակցել են Սուդանից և Սենեգալից ներգաղթյալներ։
Ճամբարում գտնվել է 150-200 ներգաղթյալ։ Այն տեղակայված է Կալե քաղաքից 60 կմ հեռավորության վրա։
Ինչպես նշում է գործակալությունը, դա տվյալ ճամբարում ներգաղթյալի մահվան առաջին դեպքն է։