
Ադրբեջանի տնտեսությունը մոտ 4%-անոց անկում է գրանցել

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 43.4 մլրդ մանաթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 3.9%-ով։
Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում անելով Ադրբեջանի Ազգային վիճակագրական կոմիտեին։ ՀՆԱ-ի կրճատումը պայմանավորված է հիմնականում արտադրության և շինարարության ոլորտի անկումային ցուցանիշներով։