Բաժիններ՝

Թուրքիան ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մոսուլի ազատագրման համար

Թուրքիան 16 ռազմական ռազմական F-16 և F-4 ինքնաթիռներ կուղարկի ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման համար։ Այս մասին հայտնում է Milliyet-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ բոլոր ինքնաթիռները սպասում են Իրաք ուղևորվելու հրամանին։
Hürriyet թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել էր, որ Մոսուլի ազատագրման գործողությանը Անկարայի մասնակցության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի հետ։

Թերթի տեղեկություններով՝ թուրքական ռազմական ինքնաթիռները պլանավորվում է փոխանցել Քաթարում միջազգային կոալիցիայի հրամանատարությանը։
Դրանք օրական կկատարեն 2-10 թռիչք, նշվում է նաև, որ թուրքական ավիացիան չի օգտագործվի այն հարձակումների ժամանակ, որոնք կարող են զգալի զոհերի պատճառ դառնալ խաղաղ բնակչության շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31