Քաղաքական ուժերը կոմպրոմիսի են եկել Ընտրական օրենսգրքի խնդրահարույց դրույթի վերաբերյալ

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կոմպրոմիսի են եկել ընդդիմադիր խմբակցությունների հետ։

«Այս երկու օրերի ընթացքում ունեցանք բազում քննարակումներ։ Ամենակարևոր հարցը 154.8 հոդվածն էր Քրեական օրենսգրքում։ Խնդիրն այն է, թե մարդը, երբ ներկայացնում է  սուտ հայտարարություն, մեղքի որ տեսակի դեպքում ինչ քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Բուն վեճը վերաբերում էր դիտավորությամբ  թե անզգուշությամբ կատարված հայտարարությանը։ Քննարկումների արդյունքում եկանք կոմպրոմիսային լուծման, որին կողմ արտահայտվեցին քննարկումներին մասնակից բոլոր 5 քաղաքական ուժերը։ Եթե խոսքը վերաբերում է դիտավորությանը, ապա կիրառվում է այն պատժաչափը, ինչ ներկայացված էր նախագծով՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, եթե խոսքը վերաբերում է անզգուշությանը, ապա քրեական պատասխանատվությունն ավելի մեղմ է, այն կլինի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 800-ապատիկը, կամ՝ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով»,- նշեց նախարարը։

Դ. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ, բացի դրանից, ստացել են նաև 10 այլ առաջարկություններ ՀԱԿ խմբակցությունից, որոնք նույնպես արտացոլվել են նախագծում։

Տեսանյութեր

Լրահոս