
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլում ավելի քան 230 մարդու են մահապատժի ենթարկել

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլի մերձակա երկու շրջաններում սպանել են նվազագույնը 232 խաղաղ բնակչի, հայտնել է իրաքցի պատգամավոր, մարդու իրավունքների հարցով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Աբդել Ռահիմ աշ-Շամրին:
«ԴԱԻՇ-ի զինյալները շարունակել են դաժանությունները Նայնավա նահանգում (կենտրոը Մոսուլն է): Նրանք 190 մարդու են մահապատժի ենթարկել Համամ-էլ-Ալիլ շրջանում` նրանց Մոսուլի տարբեր շրջաններից առևանգելուց հետո»,- ասվում է Աշ-Շամրիի մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալությունը:
Պատգամավորի տվյալով` ևս 42 մարդ ահաբեկիչների զոհն է դարձել Էլ-Արիջ գյուղում: Պատճառը եղել է ԴԱԻՇ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը: