«Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է». Մանվել Գրիգորյան

Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանն ու մամուլի այն հրապարակումներին, թե հնարավոր է՝ նա դառնա ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Մ. Գրիգորյանի խոսքով՝ եթե Սեյրան Օհանյանը ցանկություն ունենար քաղաքականության մեջ լինել, «դեռ այն ժամանակ կմտներ քաղաքականություն»: Հարցին՝ իրեն ընդդիմության շարքում պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ դու ընդդիմություն ես: Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է: Սահմանի վրա իր արյունը, իր միսը տվել է մեր ազգին, մեր պետությանը: Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե յուրե իրավունք ուներ, որովհետև քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Դաժե նախարար էր, ֆորմեն հագից չէր հանում, սաղ օրը գնում էր առաջին գիծ»:

Նա տեղեկացրեց, որ երեկ է խոսել Սեյրան Օհանյանի հետ, հարցրել է նրա առողջական վիճակից. «Դաժե առաջարկել եմ, որ էսօր Եռաբլուր գար՝ մի երկու հարց տայիք»:

Հարցին, թե ինչո՞ւ այսօր չի եկել Եռաբլուր, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Դե, իրոք, հիվանդ էր»:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ արդյոք այս պահին Պաշտպանության նախարարին փոխելու անհրաժեշտություն կա՞ր, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դե, եկեք այդպես չասենք՝ անհրաժեշտոթյուն կար-չկար: Ես չեմ գտնում, որ եսիմ ինչ խնդիր է. Կադրային փոփոխություններ է: Միայն պաշտպանության փոխնախարարն է, որ 8 տարի է ծառայում, զինվորականության հաստիքի փոփոխություն է լինում 3-4 տարին մեկ: Հիմա գիտե՞ք Օհանյան Սեյրանին քանի տեղ են կանչում պաշտոնների գնա, հիմա ինքը պատրաստի կադր է: Ինչ գործ էլ առաջարկեն՝ նա կարող է աշխատել: 35 տարի է՝ ծառայում է ՀՀ-ին, թող մի քիչ էլ հանգստանա»:

Տեսանյութեր

Լրահոս