«Խոստում» ֆիլմի շուրջ IMDb-ում առաջացած իրարանցումը հայտնվել է Independent-ի ուշադրության կենտրոնում
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի շուրջ IMDb ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազայում ակնհայտ կողմնապահ քվեարկության փաստը հայտնվել է բրիտանական հայտնի Independent կայքում: Պարբերականի լրագրողը գրում է. «Կամ գոյություն ունեն որոշ հսկայական կինոթատրոններ, որոնց մասին ես երբևէ չեմ լսել, կամ IMDb-ի օգտատերերը «Խոստում» ֆիլմի շուրջ քաղաքականապես մոտիվացված քվեարկություն են իրականացնում»:
Պարբերականը գրում է, որ IMDb-ում ֆիլմի օգտին քվեարկել են 86 հազար 704 օգտատեր, ընդ որում, նրանցից 55 հազար 126-ը մեկ է գնահատել ֆիլմը, իսկ 30 հազար 639-ը` տասը:
Survival Pictures ընկերությունը Independent-ին տված մեկնաբանության ժամանակ հաստատել է այն տեղեկությունը, որ ֆիլմը ցուցադրվել է ընդամենը երեք անգամ:
IMDb-ի քաղաքականության մեջ է մտնում չմիջամտելը օգտատերերի կողմից ֆիլմի վարկանիշավորմանը, սակայն շատերն արդեն կոչ են արել ֆիլմերի ամենամեծ ինտերնետային բազային միջամտել կատարվածին:
Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավ ր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: