Պուտինի վարկանիշը հասել է 2016 թվականի առավելագույն մակարդակին. «Լևադա-կենտրոն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է 2016թ. առավելագույն մակարդակին, վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 84 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը: Սեպտեմբերին այդ ցուցանիշը 82 տոկոս էր:
Ընդ որում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների միայն 48 տոկոսը:
Բացի այդ՝ ռուսաստանցիներն ամենից շատ վստահում են Պուտինին (52 տոկոս), ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին (24 տոկոս) և արտգործնախարար Սերգեյ Լավրովին (24 տոկոս):
Ռուսաստանի կառավարության աշխատանքից դժգոհ է ռուսաստանցիների 52 տոկոսը, 59 տոկոսը դժգոհ է Պետդումայից:
Միևնույն ժամանակ, ՌԴ քաղաքացիների վստահությունը, որ ընդհանուր առմամբ երկրի գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ, հասել է տարեկան առավելագույնին՝ այդ պնդման հետ համաձայնել է հարցվածների 55 տոկոսը: