«Կարեն Կարապետյանը ճիշտ թիրախներ է ընտրել». Դերենիկ Դումանյան
«Ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, այնպես էլ ես, կարծում եմ՝ հույսեր ունենք այս կառավարությունից»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Նա կարծում է, որ այս կառավարությունը հաջողութուն կունենա, քանի որ ունի ժողովրդի լայն աջակցությունը.
«Միգուցե դա հույսի նշան է, հավատի նշան է, ծրագրերի նկատմամբ վստահության նշան է, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը ճիշտ թիրախներ է ընտրել»:
Դիտարկմանը, թե վարչապետը նշանակում է նախարարների, որոնք ռուսական միջավայրից են, իր ծանոթներն են, մտերիմներն են՝ Դ. Դումանյանն այսպես պատասխանեց. «Ես չէի ասի: Ո՞ր մեկն է ռուսական ընկերությունից: Կոնկրետ առողջապահության նախարարը հայկական ընկերության ներկայացուցիչ է: Թող շատ լավ մասնագետ գա Թաիլանդից, Չինաստանից կամ ԱՄՆ-ից, որը օգուտ կբերի մեր ժողովրդին, երկրին, ես միանգամայն կողմ եմ»:
Տեսանյութը՝ առաջիկայում: