«Ընկել ենք ջունգլիների մեջ, որ թողնենք մեզ էլ, մեր երեխեքին էլ կհոշոտեն». Մանվել Գրիգորյան

Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանը, գեներալ Մանվել Գրիգորյանը նշեց, որ շփման գծում առկա լարվածությունը1989 թվականից է. «Տարբեր ժամանակաշրջանում տարբեր իրավիճակ է: Միշտ լինում է լարվածություն: Երեկ էլ են հայ զինվոր սպանել: Մենք պետք է հասկանանք մեր տարածաշրջանի կարևորությունը, մեր կարևորությունը, ու մեր թշնամիներին. Մենք միլիարդ տարի հետո էլ ենք նույն իրավիճակով ապրելու: Ուղղակի մեր փրկությունը մեր միասնականության մեջ է. Մոստեր չվառել: Պարզ է՝ թերություններ կան, սխալներ կան, վիրավորել-վիրավորվել կա, բայց չափավոր ամեն ինչ անենք, որովհետև մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս, որովհետև մենք անկախ պետություն ենք: Թշնամին էլ նենգաբար միշտ աշխատանքի ժամանակ, հաց ուտելու ժամանակ հարմարացնում՝ զինվորին գնդակահարում է: Ընկել ենք ջունգլիների մեջ, որ թողնենք մեզ էլ, մեր երեխեքին էլ կհոշոտեն»:

Միաժամանակ նա վստահեցրեց, որ մեր բանակն այսօր կայուն է, մարտունակ, կարողանում է զսպել թշնամուն, դիվերսիոն խմբերի դիմացն առնել:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31