Սեյրան Սարոյանը՝ Գագիկ Ծառուկյանի, իր առողջության և սահմանի լարվածության մասին
Այսօր լրագրողները ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին, ինչին ի պատասխան նա ասաց, որ այսօր դրա օրը չէ. «Պրծանք, սաղ խաղերը խաղցանք, մնաց սարի սմբուլը»:
Ինչ վերաբերում է իր առողջական խնդիրներին, ապա Ս. Սարոյանն ասաց. «Ոչինչ, լավ եմ, երեխեք ջան, հոդացավերս ա: Սարերից ա, էլի, 20 տարի օձ ու կարիճի մեջ ապրել ենք, հիմա էլ դուրս է տալիս, էլի»:
Հարցին՝ չե՞ք վստահում Հայաստանի բժիշկներին, որ դրսում եք բուժվում, նա այսպես պատասխանեց. «Չէ, Մեռյալ ծովի ցեխը որ կա, դրանից չունենք Հայաստանում: Պրիչյոմ տուտ բժիշկները»:
Անդրադառնալով սահմանին տիրող լարվածությանը, նա նշեց. «Աշուն-գարուն մի քիչ ակտիվանում են էլի, մարդիկ էլ են տենց, էլի. Արյան շրջանառոթյան հետ կապված բան ա»:
Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ադրբեջանը լայնածավալ ու երկարատև պատերազմի է պատրաստվում, նա ասաց՝ չկա նման բան. «Մի անգամ փորձեցին, տեսան՝ չի ստացվում, էլ հո ախմախ չեն: Հո Կոկա-կոլա չի, որ բացեն՝ ասեն՝ կրկին փորձիր»:
Նաև հավելեց, որ հայկական կողմը յուրաքանչյուր սցենարի պատրաստ է. «Բոլորս պատրաստ ենք, բայց Աստված չանի՝ կռիվ լինի, պիտի Աստված կանչենք՝ անմեղ արյուն չթափվի»: