Բաժիններ՝

Սիրիական բանակը գրոհում է Հալեպում ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպի հարավարևմտյան մասում գտնվող շուկայի շրջանում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աշխարհազորայիններին։

«Բանակն ու աշխարհազորային ջոկատները շարունակում են գրոհել Հեքմե բարձունքները, որի գրավումը կկտրի ահաբեկիչների մատակարարումները դեպի 1070 թաղամաս։ Թեժ մարտերը շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սիրիական բանակը երկուշաբթի տեղի ունեցած հարձակումների ժամանակ վերադարձրել է վերահսկողությունը երեք ռազմավարական բարձունքների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս