
«Ես առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական տվել. ՀՀԿ-ից նեղացած չեմ». Սուրիկ Խաչատրյան

Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թեդ առաջին մարզպետն էիք, որ կառավարության կազմի փոփոխությունից հետո հրաժարական տվեց, չնայած՝ վստահեցնում էիք, թե հրաժարական չեք տալու: Ի պատասխանեց Ս. Խաչատրյանն ասաց. «Ես առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական տվել»:
Իսկ հարցին՝ հիմա իր առողջությունն ինչպե՞ս է, ներկայիս մարզպետի աշխատանքներն ինչպե՞ս է գնահատում, և արդյոք ՀՀԿ-ից նեղացած չէ՞, ու չնայած առողջական խնդիրներին՝ ընտրությունների կազմակերպմանը մասնակցելո՞ւ է, նա այսպես պատասխանեց.
«Ընտրությունն ինքս եմ կազմակերպելու, ոչ մի խնդիր չկա: Ես ինքս Հանրապետական եմ, որևէ մեկից նեղացած չեմ, ժամանակը կգա, ես կսկսեմ ընտրությունը կազմակերպել»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն եք ունենալո՞ւ, նա պատասխանեց՝ այո: