Բաժիններ՝

Իտալիայում մեկ օրում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում հոկտեմբերի 26-ին իրար հաջորդող միանգամից երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջինը եղել է 5.4 մագնիտուդ հզորությամբ, երկրորդը՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:

6.2 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել Իտալիայի կենտոնական Մարկե մարզում, հայտնում են տեղի հեռուստաալիքները: Երկրակեղևի տատանումները զգացվել են նաև Հռոմի կենտրոնում:

Earthquakes in central Italy

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, տեղի ժամանակով ժ. 19:11-ին (Երևանի ժամանակով ժ. 21:11-ին) գրանցվել էր 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Մարկե մարզի Մաչերատա նահանգում՝ 9 կմ խորության վրա:

Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև իտալական Ումբրիա, Լացիո, Մարկե և Աբրուցցու մարզերում: Երկրակեղևի ցնցումները զգացվել են նաև Հռոմում, Ֆլորենցիայում, Ակվիլայում, Պերուջայում:

Earthquake in central Italy

Առաջին և երկրորդ ուժեղ ցնցումների միջև, որը գրանցվել է տեղի ժամանակով ժ. 21.18-ին (Երևանի ժամանակով ժ. 23.18-ին), երկրի կենտրոնական հատվածներում տեղի է ունեցել ևս 3 երկրաշարժ՝ 3.0, 3.4 և 3.2 մագնիտուդ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս