Ինդոնեզիայում 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել
6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում: Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջրկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 319 հազար բնակիչ ունեցող Մատարամ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 12 կմ խորության վրա էր: Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր:
Երկրաշարժի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 380 մարդ, վիրավորների թիվն անցնում է հազարից: Մոտավորապես 270 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Առավել տուժած է համարվում կղզու հյուսիսային մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: