Բաժիններ՝

Թայվանը թևավոր հրթիռներ է ծավալել, որոնք կարող են խոցել Շանհայն ու Հոնկոնգը

Թայվանը նոր թեւավոր հրթիռներ է ծավալել, որոնք կարող են թիրախներ խոցել Չինաստանի տարածքի խորքում, մասնավորապես, հասնել Շանհայի եւ Հոնկոնգի շրջան: Այս պնդմամբ հանդես է եկել Kanwa Defence Review պարբերականը՝ արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա։

Խոսքը վերաբերում է «մակերեւույթ – մակերեւույթ» դասի «Սյունֆեն-2E» («Հյուսիսային քամի») հրթիռին: Հրատարակության տվյալներով՝ այդ տիպի հրթիռները ծավալվել են Թաոյուան հատուկ մունցիպալիտետի ռազմակայանում՝ Թայբեյից 50 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

«Դա նշանակում է, որ թայվանցի զինվորականները կարող են մայր ցամաքում ռազմավարական հարվածներ իրականացնել տարբեր ուղղություններով»,- հայտարարել է հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Չանը: Նրա գնահատումներով՝ հրթիռի հեռահարությունը կարող է հասնել 1 – 1,5 հազար կիլոմետրի, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս