Սեուլը և Փենյանը կբանակցեն նոր գագաթնաժողովի նախապատրաստման համար
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 13-ին բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն նոր երկկողմ գագաթնաժողովի կազմակերպման շուրջ: Այդ մասին հայտնել է YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման գործերի նախարարությունը:
Բանակցությունների անցկացման վայր է ընտրվել ապառազմականացված գոտում գտնվող Փհանմունջոմ բնակավայրը:
Նաեւ կողմերը քննարկելու են այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախորդ գագաթնաժողովի արդյունքերով:
Բանակցություններում հարավկորեական պատվիրակությունը կգլխավորի միավորման գործերի նախարար Չո Մյոն Գյունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: