Բաժիններ՝

Իտալացի երեք ալպինիստներ են անհայտ կորել Մոնբլան բարձրանալիս

Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս: Փրկարարների տվյալներով՝ ալպինիստները՝ երկու տղամարդ եւ մեկ կին, վերելքն սկսել են օգոստոսի 7-ին եւ այդ պահից ի վեր այլեւս կապի մեջ չեն մտել։

Իտալացի փրկարարներն օգնություն են խնդրել Շամոնիի՝ այն քաղաքի լեռնային ժանդարմերիայի աշխատակիցներից, որը գտնվում է Մոնբլանի ստորոտին Վերին Սավոյայի դեպարտամենտում: Օգոստոսի 8-ին որոնողական գործողությունն արդյունք չի տվել:

Օգոստոսի սկզբին տեղեկացվել էր Մոնբլանում երեք ալպինիստների զոհվելու մասին:

Մոնբլանն Ալպերի ամենաբարձր լեռն է: Դրա բարձրությունը կազմում է 4808 մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս