
Ռոբերտ Քոչարյանը ներկա է բողոքի քննությանը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է իր կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում:
Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: