Հնդկաստանում առնվազն 18 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով. The Times of India
Հնդկաստանի հարավի Կերալի նահանգում առնվազն 18 մարդ է զոհվել սողանքների հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Երեք մարդ անհայտ կորած է համարվում: Տեղում աշխատում են փրկարարները:
Սողանքները տեղի են ունեցել հորդառատ անձրեւներից հետո, որոնք տարածաշրջանում սկսվել են օգոստոսի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: