ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ՝ երևույթը շատ աննորմալ էր։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Սա բիզնես կարելի է համարել միայն մեծ ցանկության դեպքում։ Սա ուղղակի քվոտավորված, մեղմ ասած՝ ռեկետ էր, որն իրականացվում էր։ Շատ երկրներում, իհարկե, կան նման կայանատեղեր, իհարկե, կան արագաչափեր, և այլն, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ, ծառայում է ժողովրդին՝ վերականգնելու նույն ճանապարհները, որ շահագործվել են։ Մեզ մոտ դա չկար, պարզապես մարդկանց գրպանն էր մտնում։ Իհարկե, ողջունում ենք, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք»։
Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այսօր Մոսկվայում անցկացված հակակրեմլյան «Ռուսական երթի» նվազագույնը 7 մասնակից է ձերբակալվել, հայտնում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության մամուլի հաղորդագրությանը։
«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք երբեւիցե չենք թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտներ: Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է»,- ընդգծեց Բաբայանը` օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում:
Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ռուսական և սիրիական զորքերը խոստացել են այսօր 10 ժամով կասեցնել Հալեպի ռմբակոծությունները, հայտնում է BBC-ն։
Գերմանիայում քրդական խոշոր միության ղեկավար Ալի Էրթան Թոփրակը կոչ է անում Բեռլինին դադարեցնել Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունը փախստականների հարցով և կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը։
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը, որը ներկայումս գրոհում է իրաքյան բանակը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը։
«Կոռուպցիայի առումով շատ տխուր վիճակ է բուհերում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ներկայացնելով տվյալներ Բաց հասարակության ինստիտուտի հրապարակած զեկույցից, որտեղ, ըստ հարցման ցուցանիշների՝ կրթությունն ամենակոռումպացվածներից մեկն է, ուսանողների 75%-ն ասում է, որ իրենց դասախոսները կոռումպացված են, աշակերտներն ասում են, որ իրենց ծնողները կաշառք են տվել կամ պարբերաբար տալիս դպրոցում:
Մոսկվայում ընթանում է տեղի իշխանությունների հետ համաձայնեցված՝ հակակրեմլյան «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները պնդում են, որ դեմ են հանդես գալիս Կրեմլի՝ բնակչության նկատմամբ քաղաքականությանը։
Անցած օրերին Դոնբասում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել է։ Այս մասին Դոնբասի մարզի ռազմաքաղաքական վարչակազմի ղեկավար Պավել Ժեբրիվսկին հայտնել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։
Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից դուրս գալու հայտարարված գրաֆիկը, չնայած Լոնդոնի Բարձր ատյանի դատարանի որոշմանը, ըստ որի կառավարությանն արգելվում է միանձնյա նախաձեռնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի (նախատեսում է ԵՄ-ից պետության դուրս գալու մեխանիզմը) կիրառումը՝ առանց երկրի խորհրդարանի մասնակցության: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարին:
Գերմանիայի արտգործնախարարությունը թուրք հավատարմատարին կանչել է՝ խոսելու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության մասին, հայտնում է Reuters-ը։
Ադրբեջանի առաջնագծում ստուգվում է տանկերի և զրահամեքենաների պատրաստվածության մակարդակը՝ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի 2016թ. նախապատրաստության պլանի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և գերմանացի մյուս քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ուղղված Անկարայի հասցեին՝ դրանք անվանելով միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։
«Գիտեք` 2 տեսակի բան կա: Երբեմն մարդկանց թվում է, թե դա կախված է մարդուց, այսինքն` ինչպիսին է վարչապետը: Բայց այնպես չէր, որ նախկին վարչապետը բոլորին կոչ էր անում անխնա վարվել ռեսուրսների հետ, այդպիսի բան չկա»:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց դրված չէ օրակարգում մինչ այն պահը, երբ առաջընթաց կգրանցվի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներին առնչվող հարաբերություններում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության հետ։ Վերջինս նաև է հայտարարել է, որ Անկարայում հրավիրում է ԵՄ դեսպանների հանդիպում։
8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է զոհ դարձել Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։
Վիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել է մարել բռնկումից մեկ ժամ անց:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունը կատարվել է օրենքի շրջանակներում, այսօր հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Մատչումը Twitter միկրոբլոգին, Whatsapp մեսենջերին, Facebook ու Instagram սոցցանցերին և YouTube վիդեոհոսթինգին արգելափակված են Թուրքիայի տարածքում։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Facebook սոցցանցի իր էջում և Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանի HDP կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հրապարակելով վերջիններիս լուսանկարներն ու քուրդ պատգամավորների ձերբակալությունը պատկերող տեսանյութեր։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Իմամ Թաշչիերը ևս հայտնել է իր ձերբակալության մասին։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի միջոցով։
Թուրքիան շինարարական նախագծերի թույլտվություն չի տրամադրում Գերմանիային, որը մտադիր է դրանք իրականացնել «Իջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, հայտնում է գերմանական Welt պարբերականը։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի պատգամավորները ձերբակալվել են, հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ, հայտնում է contact.az-ը։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է երկրի կառավարության նոր կաբինետի կազմը։ Նա դա արել է երկրի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ հանդիպումից հետո, որին տեղեկացրել է նախարարների նոր կաբինետի կազմի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին։