Նիկոլի ՉէԿԱ-ի «այլ բանը» առավոտ շուտ անզեն, տանը քնած մարդուն 20 հոգով ձեռնաշղթայելն է. Միհրան Հակոբյան

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.

«Վազգենն ու Նարեկը գիտեին, որ հերթական անգամ ռեժիմը կալանավորելու է: Բոլորն էլ դա գիտեին ու հիանում էին Նարեկի և Վազգենի համարձակությամբ և քաղաքացիական կեցվածքով: Այստեղ որևէ անակնկալ չկար…

Անակնկալ չկա նաև բերման ենթարկելու ձևում, որովհետև ՀՀ ԱԱԾ-ն վաղուց է վերածվել Նիկոլի ՉէԿԱ-ի, որը «ֆաս» հրամանով մարդ է կալանավորում: Կադրերը տեսել եք. առավոտ-գիշերով մասկաներով ու մինչև ատամները զինված «սպեցնազը» քնած մարդուն էնպես է կանդալում, կարծես պայթուցիկ ստեղծելու պահին ահաբեկչական խումբ է վնասազերծում:

Հիշեցնեմ, որ Նիկոլի ՉէԿԱ-ի այս «սպեցնազը» այն հզոր տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում հրաժարվել էին ադրբեջանական ստորաբաժանման դեմ գրոհի հրամանը կատարել՝ պատճառաբանելով, թե իրենց «այլ բանի համար են վարժեցրել»: Հենց այդ առիթով Նիկոլի ՉէԿԱ-ի տնօրեն Քյարամյան Արգիշտը պաշտոնազրկվեց:

Նիկոլի ՉէԿԱ-ի «այլ բանը» առավոտ շուտ անզեն, տանը քնած մարդուն 20 հոգով ձեռնաշղթայելն է: Բա հո դիմացները զինված թուրքական «սպեցնա՞զը» չի, որ ճողոպրեն մարտի դաշտից…»։

Տեսանյութեր

Լրահոս