Բաժիններ՝

Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ աս-Սուդանիի կոալիցիան

Իրաքի Անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն ընտրություններում հաղթել է վարչապետ Մոհամմադ Շիաա աս-Սուդանիի ղեկավարած «Վերակառուցում և զարգացում» կոալիցիան:

Այս մասին հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):

Վարչապետ աս-Սուդանին հաստատել է կառավարություն ձևավորելու համար խորհրդակցություններ սկսելու պատրաստակամությունը։

«Մենք անմիջապես կսկսենք բանակցություններ՝ կոմպետենտ կառավարություն ձևավորելու համար»,- ասել է նա՝ ընգծելով, որ իր կոալիցիան բաց է բոլոր կողմերի համար՝ առանց բացառության։ Միևնույն ժամանակ նա խոստացել է հաշվի առնել բոլորի շահերը, այդ թվում՝ նրանց, ովքեր բոյկոտել են ընտրությունները։

Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում Անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան՝ ավելացնելով, որ նախնական արդյունքները բողոքարկման ենթակա չեն։

Հանձնաժողովը ավելի վաղ հայտարարել էր որ ընտրատեղամասերի 99.98%-ից տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 56.11%։

Deutsche Welle-ի փոխանցմամբ վարչապետի ղեկավարած դաշինքը հավաքել է ավելի քան 1,3 միլիոն ձայն, իսկ Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցությունը (ՔԴԿ) զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ավելի քան 1 միլիոն ձայնով։ Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Մոհամմեադ ալ-Հալբուսիի գլխավորած սուննիական «Առաջընթաց» դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ մոտ 945000 ձայնով։46 միլիոն բնակչություն ունեցող Իրաքում ընտրելու իրավունք ունի 21 միլիոն մարդ։

Մոհամմադ ալ-Սուդանին ցանկանում է երկրորդ ժամկետով մնալ վարչապետ, սակայն փորձագետները կարծում են, որ նրա հնարավորությունները փոքր են, քանի որ կոալիցիան բաժանված է։ Իրաքի նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս