Բաժիններ՝

Թուրքիայում արգելափակվել են WhatsApp-ը, YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը

Մատչումը Twitter միկրոբլոգին, Whatsapp մեսենջերին, Facebook ու Instagram սոցցանցերին և YouTube վիդեոհոսթինգին արգելափակված են Թուրքիայի տարածքում։

Այս մասին հայտնում են TurkeyBlocks գրաքննության մոնիթորինգի թուրքական խմբի փորձագետները։

Սոցցանցերի արգելափակման մասին լուրը տարածվեց գիշերը, երբ հայտնի դարձավ, որ գիշերը ձերբակալվել են երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի ավելի քան 10 պատգամավորները։

Turkey Blocks-ի տվյալով՝ մատչումները արգելափակվել են տրոլլինգների միջոցով։
Հիշեցնենք, որ Դեմիրթաշն ու կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը, ինչպես նաև HDP-ի 16 պատգամավորներ ձերբակալվել են։

Ձերբակալություններ են իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։

Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հրավիրվել են դատարան, սակայն «անտեսել են այդ հրավերները», ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել նրանց ձերբակալել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930