«Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է». Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվությունը, որի համաձայն հայկական զինուժն իբր կրակահերթեր է արձակում Թափկարակոյունլու գյուղի հովիվների ուղղությամբ:

«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք երբեւիցե չենք թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտներ: Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է»,- ընդգծեց Բաբայանը` օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները  Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում:

«Կարծես թե Ադրբեջանում այդ հակահայկական պրոպագանդան բավականին բարդ խոչընդոտների է առերեսվում: Այդ իսկ պատճառով էլ նրանք նման սարսափելի եւ սուտ տեղեկություններ են հաղորդում»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930