Վիեննայում այրվել է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը
Վիեննայում նոյեմբերի 4-ի առավոտյան բռնկել է Ավստրիայի խորհրդարանի շենքի տանիքը: Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունում, կրակը հաջողվել է մարել բռնկումից մեկ ժամ անց:
Հրշեջների խոսքով՝ ներկայում իրադրությունը նորմալացել է: Հրշեջ ծառայության աշխատակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքում եւ զննում են ձեղնահարկը՝ ստուգելու այրման թաքուն օջախների առկայությունը: Սակայն դեռ վաղ է խոսել կրակի բռնկման պատճառների մասին, դրանք կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտման գործընթացում, նշում են հակահրշեջային ծառայության աշխատակիցները:
Արտակարգ պատահարի վայրում կրակի դեմ պայքարել է շուրջ 70 փրկարար եւ 17 հրշեջ մեքենա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: