ԱՄՆ-ն և դաշնակիցները մեկ ամսում ավելի քան 22 գործողություն են իրականացրել Սիրիայում ԻՊ-ի դեմ
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշնակից երկրների հետ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ավելի քան 22 գործողության է մասնակցելու։
«Դա թուլացրել է ահաբեկչական խմբավորման հնարավորությունները՝ իրականացնելու տեղային գործողություններ և տարածելու բռնությունն ամբողջ աշխարհում», -ասված է հրամանատարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սիրիայի ացումային կառավարությունում տեղեկատվության նախարար Համզա Մուստաֆան հայտնել է, որ իրենք համաձայնության են եկել համագործակցելու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով:

