Բաժիններ՝

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Սելահեթթին Դեմիրթաշին և քրդամետ HDP կուսակցության տասնյակ պատգամավորների

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի պատգամավորները ձերբակալվել են, հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։

Դեմիրթաշն ու կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը, ինչպես նաև HDP-ի 16 պատգամավորներ ձերբակալվել են։

Ձերբակալություններ են իրականացվել նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում և երկրի արևելքում։
Վերջիններիս ձերբակալել են պատճառաբանությամբ, թե նրանք չեն ներկայացել՝ դատարան վկայություններ տալու նպատակով։

Հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո հրավիրվել են դատարան, սակայն «անտեսել են այդ հրավերները», ինչի հետևանքով էլ որոշում է կայացվել նրանց ձերբակալել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930