Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականները, փաստերը և փաստարկները դուք չեք կարող չեզոքացնել քաղաքական հետապնդումներով. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Սաղսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «խուլիգանության» անհիմն պատրվակով կալանավորելու փորձը ակնհայտ ապօրինի է և ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի։
Իրականում այս շինծու քրեական գործը Նիկոլի արձագանքն է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ և պատմական ուղիղ եթերին, որը իշխանության համար եղել է և մնում է շատ ցավոտ։
Տղաներին կալանավորելով՝ դուք ոչինչ չեք փոխելու։ Ոչ նրանց եք վախեցնելու, ոչ էլ մեզ։ Իսկ առավե լևս՝ չեք կարող փոխել հանրային կարծիքը, որը նախագահ Սարգսյանի ելույթից հետո դարձել է ձեր համար ծայրահեղ անբարենպաստ։
Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականները, փաստերը և փաստարկները դուք չեք կարող չեզոքացնել քաղաքական հետապնդումներով։
Հանրությունը տեսել է ու հասկացել ամեն ինչ։
Ազատություն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղհալածյալներին»։

