Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի արքայազն Ալ Սաուդը մտրակվել է կատարած հանցագործության համար, ինչպես նաև ենթարկվել է բանտարկության, հայտնում է սաուդյան «Ալ-Օքազ» թերթը։
Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 4-ին հայտարարվում է 10-ժամանոց մարդասիրական դադար, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Վիսկոնսին նահանգում արտահերթ ընտրություններին մասնակցած և իր մրցակից Հիլարի Քլինթոնին ընտրած մարդկանց փոխել միտքը և նրա ձայներն իրեն տալ, գրում է TASS-ը։
Ավստրալիայում թույլատրվել է մարիխուանայի արտադրությունն ու կանեփի աճեցումը բժշկական կարիքները հոգալու նպատակով, հայտնում է ТАСС-ը։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են, վկայում են աճուրդի արդյունքները։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում Թուրքիայի աչտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ից 4-ը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով սկսված հետաքննությունների շրջանակում գերմանական կողմն արտահանձնում չի կատարի: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորի դի, որոնք արգելափակվել էին հողի տակ՝ Չինաստանի Չունցին քաղաքի ածխի հանքահորի պայթյունից հետո, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Ալ-Բաղդադին դեռևս գտնվում է Մոսուլի տարածքում, հայտնում է Independent պարբերականը։
Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը Իրաքի հետ, որը ծագել էր՝ կապված թուրք զինվորական խորհրդատուների՝ իրաքյան «Բաշիկա» բազայում գտնվելու հետ: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադին հայտարարել է, որ իրաքյան կողմը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է դրան: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Իբադին հայտարարել է հեռուստատեսությամբ:
ԴԱԻՇ-ի ղեկավարությունը կոչ է արել Մոսուլում գտնվող զինյալներին լքել քաղաքն ու ուղևորվել Սիրիա, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Քրդական աշխատավորական կուսակցության հետ որեւէ առնչություն ունենալու կասկածներով Թուրքիայում սկսված բռնամիջոցների առաջին թիրախ են դառնում կրթական համակարգում աշխատող անձինք։ Այստեղ հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 12 հազար մանկավարժ։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով վերջինիս բնակավայրում` նոյեմբերի 1-ի երեկոյան, կայացել է հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Մեր հարցմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է նման իդեա-ֆիքսի իրականացումը մեզանում, մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ «Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև երկպալատ խորհրդարան ունենում են այն երկրները, որոնք ֆեդերալ կառուցվածք ունեն, և ապա` դրա համար անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե: Թեև «Միասնական Արմենիայի» անդամները ճշտել են, որ հանրաքվե պետք չէ՝ բավական է Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ»:
Կատուն ամեն օր գալիս է իր հանգուցյալ տիրուհու երեխաների մոտ, որին Քանդարի էին կոչում: Նրան կերակրում են, իսկ հետո նա վերադառնում է թաղման վայր: Այսպես շարունակվում է արդեն մեկ տարի:
@POTUS (“President of the United States”) հաշիվը կանցնի ԱՄՆ-ի 45-րդ նախագահի օգտագործմանը, որը կդառնա կա՛մ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, կա՛մ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Նոր կառավարությունը բերել է գազի գնի նվազեցման հույս, ինչը հերիք է կրկին Ռուսաստանի հանդեպ սիրով լցվելու համար։ Հենց դա էլ մենք տեսնում ենք ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի վարքագծում։
Գերմանացի հասարակականքաղաքական գործիչներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Սեւերոստալ»-ի բաժնետոմսերի գինը վերջին 12 ամսվա ընթացքում աճել է 18 տոկոսով այն դեպքում, երբ «Նորնիկել»-ի արժեթղթերն էժանացել են 3 տոկոսով:
Թռիչքը տեւել է ընդամենը 47 վայրկյան: Էնն Ռենդալն արդեն 10 հազար անգամ օգտվել է Loganair-ի ծառայություններից՝ թռչելով Օրքնեյյան կղզիներ, արշիպելագ, որը ներառում է ավելի քան 70 կղզի, որոնցից 20-ը բնակելի են եւ գտնվում են Շոտլանդիայի հյուսիսային վերջավորությունից 16 կիլոմետր հեռավորության վրա: Նա այցելում էր արշիպելագի տարբեր համայնքներ՝ քննարկելու ֆինանսական հարցեր:
Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ Այդ քաղաքներում ունենք մարզական եւ մշակութային հաստատություններ, բարեսիրական և օգնության միություններ, երեք հայկական թերթ, որոնք դժվար պայմաններում հայապահպանման բարդ աշխատանք են իրականացնում։
Ադրբեջանի քաղաքացիները նախընտրում են իրենց գումարները պահել տանը, քան բանկերում:
Ամերիկա-թուրքական և թուրք-իրաքյան հարաբերություններում այսպիսի վայրիվերումների համատեքստում Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պլանավորած հանդիպումը կատարյալ առիթ էր մասնակցություն ունենալու Մոսուլի թատերաբեմի հակոտնյա Հալեպի ռուսական ռազմական գործողություններին՝ այդ կերպ ուղղակիորեն հարվածելով ու սպառնալով Վաշինգտոնի ու Բաղդադի շահերին:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում իր կողմից բանկերին վաճառված դոլարի չափը:
«Ես համարում եմ, որ քաղաքականություն մտնելը նաև կաշկանդող է. հիմա ես ազատ եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել, իսկ եթե դառնում եմ քաղաքական գործիչ, դառնում եմ թիմակից, որոշակի կուսակցական կարգապահություն եմ պահում: Պատգամավոր լինելը գործիք է: Մենք դեռ նման քննարկումներ չենք էլ սկսել»:
Տանն Կիլիկո կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունին:
Կոալիցիոն ուժերը վերջին օրվա ընթացքում 21 ավիահարված են հասցրել իրաքյան Մոսուլի ուղղությամբ, այն դեպքում, երբ ռուսական և սիրիական ավիացիան արդեն երկու շաբաթ է, ինչ չի գործում Հալեպում:
Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն նոր ալիք է հաղորդել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին: Հանդիպելով իր ամերիկացի գործընկերոջ հետ, նա նորից բարձրացրել է թուրք վտարանդի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: