Պակիստանն առաջարկել է Աֆղանստանին բանակցությունների նոր փուլ սկսել
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նոյեմբերի 12-ին Աֆղանստանին առաջարկել է երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու նպատակով բանակցությունների նոր փուլ սկսել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը լինի։ Աֆղանստանը պետք է հասկանա, որ այն, ինչ լավ է մեզ համար, լավ է նաև նրանց համար։ Չի կարելի խոստումներ տալ, հետո դրժել դրանք», – ասել է վարչապետը։
Միաժամանակ, նա հիշատակել է այս շաբաթ Պակիստանում տեղի ունեցած հարձակումներում նկատված «աֆղանական հետքը»։
Associated Press-ը նշում է, որ Պակիստանի վարչապետի ելույթը հնչել է Իսլամաբադի դատարանում ահաբեկչությունից մեկ օր անց։ Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 27-ը։

