Բաժիններ՝

Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել

8 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է զոհ դարձել Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր։

«Դիարբեքիրում պայթյունի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 2-ը՝ ոստիկան։ Սպանվել է նաև 1 ահաբեկիչ։ Ավելի քան 100 մարդ տուժել է, որոնցից 93-ին անհրաժեշտ չի եղել հոսպիտալացնել»,- հայտնել է Յըլդըրըմը։

Ավելի վաղ Դիարբեքիրի նահանգապետի վարչակազմը հայտարարել էր, որ այսօր՝ տեղի ժամանակով ժ. 08.00-ին, Բաղլար շրջանում «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներն ահաբեկչություն են իրականացրել ականապատ ավտոմեքենայի պայթեցման միջոցով։

184620_src

184611_src

Vienna

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս