Բաժիններ՝

Freedom House-ը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել ճնշում գործադրել փաստաբանների նկատմամբ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ, հայտնում է contact.az-ը։

«Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի Էլչին Սադիգովի և Ֆարիզ Նամազլիի դեմ ուղղված սպառնալիքներն ու հետապնդումները, որոնք երկրում այն քիչ փաստաբաններից են, որ համարձակվել են պաշտպանել քաղաքական բանտարկյալների շահերն ու իշխանություններից նրանց իրավունքների խախտման դեպքերը»,- ասել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Գերմանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է դադարեցնի կոշտ ճնշումները փաստաբանների վրա՝ կապված նրանց պրոֆեսիոնալ գործունեության հետ։

Freedom House-ը հիշեցնում է, որ 2016թ․ Ադրբեջանում ստեղծված վիճակը ազատության ինդեքսները գնահատել են՝ որպես «անազատ երկիր»։

Բացի այդ՝ երկիրը ներառված է երկրների շարքում, որոնք ունեն «անազատ մամուլ» և «մասնակի ազատ համացանց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս