Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ:
Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածված սկանդալային ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Եկեք բոլորս մտնենք էդ փուռը, մաքրվենք, քավարանով անցնենք, ու էս երկիրը դզվի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, հայտարարություն է հանցագործության մասին: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է կիրճը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հենց Մնացականյանը՝ հրաժարվելով, սակայն, այս պահին հստակ ժամկետներ նշել:
Ներքաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ համացանցում սկսել է տարածվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ այդ տեղեկատվությունը մեր դեմ սանձազերծված սև PR-ի արդյունք է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ հերքելով Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի աջակցությունը «Լույս» դաշինքին:
Արդեն երրորդ օրն է առնվազն 100 ալպինիստներ Ինդոնեզիայում արգելափակված են մնում Լավու հրաբխի կատարին՝ դրա ստորոտին մոլեգնող անտառային հրդեհի պատճառով:
Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե ընտրվելուց հետո ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, թե տեղին չէ հարցը՝ արդյոք նրա շուրջ կհամախմբվի՞:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը տեղյակ չէ, թե որ ուժերն են «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես աշխատանքից տուն եմ գնում Արարատ գյուղ, հանում եմ կոստյումս ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնամ ռեստորան: Իրեն հարցրեք, ինքը կասի ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե երկրի վարչապետն ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի: Կասի ինձ, ես կպատասխանեմ, կասի ուրիշին՝ ուրիշը կպատասխանի»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, որևէ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս» դաշինքի հետ:
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահԱրա Բաբլոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով ԱԺ-ն ինքնալուծարվելու սահմանադրական հնարավորություն ստեղծելու վարչապետի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցերին։
Ա.Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին՝ ասելով, թե որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը:
«Ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն ժողովուրդը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը ժողովրդի թեկնածուն է:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ույան գյուղում փլվել է դպրոցի մասնաշենքերի միջեւ անցումի պատը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել երկրի ֆինանսների նախկին նախարար Բախիտ Սուլթանովին Աստանայի ակիմ (քաղաքագլուխ) նշանակելու մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել»:
Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» փոթորիկը:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռեւս նույնականացված չեն:
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր նոր անձնական հանդիպման կազմակերպմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հանդիպման կանխատեսումներն ու արձագանքները, ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, գերազանցեցին բուն հանդիպումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ամբողջ թափով եւ մեծ ֆրոնտով գործի է անցել, բայց առավելապես՝ արտաքին քաղաքական դաշտում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակին Տեր-Պետրոսյամը ամեն ինչ անում էր, որ իր մրցակիցներն այն ժամանակվա հակահեղափոխականները` կոմունիստները լինեն, բայց թարսի պես հեղափոխական ընդդիմադիրներն էին իր հիմնական մրցակիցները դառնում: