Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել հանցագործության մասին. Ռուստամյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, հայտարարություն է հանցագործության մասին: Նման տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Եկեք, բացահայտեք՝ ովքեր են էդ մարդիկ, որ ուզում են սահմանադրական կարգը տապալել ընտրությունները կեղծելով»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ կոչ անելով անվանական նշել դավադիրներին և կոնկրետ քայլեր անել նրանց դեմ:
Ա.Ռուստամյանը բացառեց, որ խոսքը եղել է ՀՅԴ-ի մասին: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ին ՀՀԿ-ի աջակցությունը պետք չէ: