
Ինչ են մեկնաբանում ԱԱԾ-ից և ՀՔԾ-ից աղմկահարույց ձայնագրության շուրջ. armlur.am

Սեպտեմբերի 5-ին համացանցում՝ ավելի կոնկրետ յութուբի մի անանուն էջում տարածված սկանդալային ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինչպես հայտնի է` ձայնագրությունում լսվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի զրույցը, որտեղ քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցը:
ArmLur.am-ը գերատեսչություններից փորձեց պարզել` ինչպես են վերաբերվում կատարվածին: Ի պատասխան` ԱԱԾ լրատվական բաժնից ասացին, որ որևէ մեկնաբանություն չունեն տալու: Իսկ ՀՔԾ-ում քննարկում են` ինչ մեկնաբանություն տալ: