Wildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներին
Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերության պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով միլիարդավոր վնասներ են կրել արտասահմանցի գործարարներ, այդ թվում՝ Հայաստանից։
Նրա խոսքով՝ կորուստներ են ունեցել նաև Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի գործարարները։
Կիմը նշել է, որ Wildberries-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել հարձակումներից առավել տուժած շրջանների ձեռնարկատերերի հետ և վերակազմավորում է լոգիստիկ գործընթացները՝ առաքումների արագությունը պահպանելու համար։
Նա հերքել է այն մեղադրանքները, թե ընկերության հարթակում վաճառվում են ռազմական նշանակության ապրանքներ։ Կիմը նաև զգուշացրել է վաճառողներին խարդախների ակտիվացման մասին՝ կոչ անելով ընթացիկ իրավիճակի վերաբերյալ շփվել միայն ընկերության ղեկավարության և պետական մարմինների հետ։
Նրա խոսքով՝ Wildberries-ի պահեստների վրա իրականացված հարձակումները համարվում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժոր) հանգամանքներ, և օրենքի համաձայն՝ այդ կորուստները փոխհատուցման ենթակա չեն։

