«Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ երեկոյան». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը, որևէ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս» դաշինքի հետ:

«Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ երեկոյան, Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում: Մնացած մասերով չեմ կարող ասել՝ ով ում հետ ինչ է անում»,- ասաց Է.Մարուքյանը:

Ըստ նրա՝ իրենք մինչ օրս աջակցում են Փաշինյանի կառավարությանը, իսկ դա քարոզչական ելույթ է եղել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս