ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունը

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի իշխանությունների հերթական հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային ծովային ուղին շարունակում է բաց մնալ առևտրային նավագնացության համար։

CENTCOM-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, նշվում է․ «Իրանի կառավարությունը կրկին հայտարարում է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Դա սուտ է»։

ԱՄՆ հրամանատարությունը ընդգծել է, որ նեղուցը բաց է առևտրային նավերի տարանցման համար, իսկ Իրանը չի իրականացնում վերահսկողություն այդ միջազգային ջրային ուղու նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031