ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու փաստը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ երևույթ է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ երևույթն ինքնին բավականին անպատկերացնելի է, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
ՀՀ կառավարությունը, ինչպես և ամբողջ Հայաստանը մոբիլիզացրել է իր ուժերը, որպեսզի հյուրընկալության լավագույն ավանդույթներով հյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա:
«Խայտառակ երևույթ է, նման իրավիճակներ չպետք է լինեին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հանգամանքը:
Եվրամիության համար եկել է ժամանակը սուվերեն խաղորդ դառնալու միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գնալ սիրո և համերաշխության ճանապարհով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը հայտարարեց, թե չէր ցանկացա, որ իր երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ:
«Վարչապետը շատ լավ գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն և փորձում է գնդակն ուղարկել ուրիշ դաշտ: Այո, կա երկու էպիզոդ, առաջինը՝ գաղտնալսումը խայտառակություն է և մտահոգիչ, բայց մեր վրա չպետք է մուննաթ գար, մենք ի՞նչ անենք: Երկրորդ՝ բավանդակությունը խայտառակություն է»:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին դիմել է մուսուլմաններին՝ պատերազմի կոչելով ԱՄՆ-ի դեմ:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովին, որն այս տարի անցկացվելու է Երևանում, հայ ժոդովուրդն իրեն բնորոշ հյուրընկալությամբ է պատրաստվում:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մուրադ Ադիլովը, ով բանտում սեպտեմբերի 7-ից հացադուլ էր սկսել, սեպտեմբերի 10-ին տեղափոխվել է պատժախուց:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջորդ շաբաթ կայցելի Ստեփանակերտ: Այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե չի ցանկանում պետության ղեկավար լինել խիստ սահմանափակ լիազորություններով։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատավորների` ուժային կառույցներին զանգել և որևէ հարցի շուրջ տեսակետ հարցնելը համարում է նախկին իշխանությունների ժամանակից մնացած սովորություն:
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Անթալիայի նահանգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է:
Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ճապոնիային՝ հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց որեւէնախապայմանի:
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել գործողությունների մասշտաբները Հունաստանի տարածքում՝ օգտագործելով այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային բազաները Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման Անկարայի պլանների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։ Եվ խայտառակություն է բոլոր մասերով՝ ե՛ւ բովանդակության, ե՛ւ այն մասով, որ ԱԱԾ տնօրենին կարողացել են գաղտնալսել եւ հրապարակել։
Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում սեպտեմբերի 11-ի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է68-ի, վերքեր է ստացել 128 մարդ:
Արեւելյան տնտեսական համաժողովում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինն այցելել են «Հեռավոր Արեւելքի փողոցները» ցուցահանդեսը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 11-ին 90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը կարող է ամենահզորը դառնալ վերջին տասնամյակներում:
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտիներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իշխանական թերթերից մեկը ինձ մեղադրել է կոռուպցիսյի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված էին «Շանթ-2018» զորավարժություններով` պետական ապարատը բերելով «պատերազմական վիճակի» պատրաստվածության, համացանցում տարածվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում էին մարտի 1-ի գործի մասին: