
Թրամփը «Ֆլորենս» փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Հարավային և Հյուսիսային Կարոլինա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» փոթորիկը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, որ փոթորկի հետեւանքների վերացման ծախսերում համերկրային իշխանությունների բաժինը կկազմի մինչեւ 75 տոկոս: Հարավային Կարոլինայում տարհանում է սկսվել, մինչեւ մեկ միլիոն բնակիչներ պետք է լքեն իրենց տները:
«Ֆլորենս» փոթորիկը վտանգավոր չորրորդ կատեգորիային է մոտենում ԱՄՆ-ի ատլանտյան ափին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, այն բանի հավանականությունը, որ փոթորիկը ափամերձ շրջաններին կհարվածի հինգ օրվա ընթացքում, այժմ կազմում է ավելի քան 90 տոկոս: