Կատալոնիայի իշխանությունները գործարկել են նոր ավտոբուս, որն ուղեւորներին փոխադրում է առանց վարորդի:
«Գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է»:
«Շատ մտահոգ եմ։ Այո՛, դա համարում եմ դավաճանություն։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, որ հետագայում դա չկրկնվի, որ մեղավորները խստագույն պատիժը ստանան»:
Տարիներ շարունակ ես լսել էի, որ գրավոր հաղորդակցություն է եղել Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև, սակայն ոչ մի փաստաթուղթ չէի տեսել դրա վերաբերյալ:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով:
«ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի յուրաքանչյուր բառի տակ կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին համապատասխան ձեռքբերված հավաստի ապացույցներ»:
Թուրքիայում հերթական անգամ Գերմանիայի քաղաքացի է ազատազրկվել: Գերմանական մամուլի համաձայն՝ անձը, ում անունը չի հրապարակվում, ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեղադրանքով 9 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտվել դեռևս 2017թ. հուլիսին:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ահազանգել է ընտրակաշառք բաժանելու երևույթի մասին։
«Ես կարևորել եմ, որ սկզբունքը պետք է գործի, ՀՔԾ պետը պետք է հնարավորություն ստանա աշխատելու։ Նորից ԱԱԾ տնօրենն ասաց, թե դատական համակարգից ահազանգ կա, թե գործը ջուր ա, պինդ չի։ Նորից զանգել եմ ՀՔԾ պետին, նա հավաստիացրել է, որ գործը հիմնավոր է»։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ:
Վերջին շրջանում մամուլում քննարկվող՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցին այս անգամ անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ «Դատախազության բողոքը մնաց օդից կախված» վերտառությամբ հրապարակմամբ (11.09.2018թ.):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելու միջոց է համարում ժողովրդի կամարտահայտությունը՝ հանրաքվեն:
Երեկ ՀՔԾ պետի հրապարակած ցուցակում նշված և այժմ գործող զինվորականների հանդեպ քննություն չի ընթանում պաշտպանության նախարարությունում։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․«Եթե դուք տեսել եք հրապարակումը, նշված է՝ ինչ է, հավելավճարներ են ստացել զինծառայողները։
Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին դատապարտել են 6,5 տարվա բանտարկության, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար:
Աշոտյանը նաև հարցադրում արեց, թե եթե, ըստ Փաշինյանի, նման պարտվողական փաստաթուղթ է եղել, ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնել դրան:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով պայմանավորված՝ ՀՀ կառավարության` սեպտեմբերի 13-ին նախատեսված հերթական նիստը տեղի չի ունենալու:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ համացանցում հայտնված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում ՀԱՊԿ-ի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ» կայքի հետ զրույցում անդրադարձել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայության պետերի խոսակցության ձայնագրությանը։
Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը մեջբերեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հաղտնալսված հեռախոսազրույցի մի հատված, որտեղ խոսվում էր Յուրի Խաչատուրովի մասին, և հետաքրքրվեց, թե արդյոք այդ թեմայով զրուցե՞լ են Ն.Փաշինյանի հետ և ի՞նչ է եղել նրա պատասխանը:
«Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ»:
«Մենք շատ պարզ հարց ենք դնում ՝ բանակցում ենք բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի»:
«Ռեպրեսիայի մասին չի կարող խոսք լինել, որովհետև Հայաստանում գործում է օրենքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության փոխնախագահ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին:
Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում է BBC-ին:
Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից եւ, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում: