«Դաշնակցությանը ոչ մեկ չի կարողացել «փուռը տալ»». Արմեն Ռուստամյանի պատասխանը Արմեն Աշոտյանին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է՝ Դաշնակցությանը ոչ մեկ չի կարող «փուռը տալ»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Փաշինյանը «փուռն է տալիս» իր գործընկեր ուժերին, ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, թե ՀՅԴ-ն բազմաթիվ փորձություններով է անցել և ոչ ոք չի վախեցնի իրենց:
«Եկեք բոլորս մտնենք էդ փուռը, մաքրվենք, քավարանով անցնենք, ու էս երկիրը դզվի»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Ըստ նրա՝ բոլորն ունեն մաքրման կարիք. «Ո՞վ է անմեղ, ասում է՝ թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է: Կա՞ նման մարդ»: