
«Այսպես շարունակվելու դեպքում չեմ զարմանա, որ հանուն հեղափոխության հաղթանակի հեղափոխականները սկսեն ընտրություններ էլ կեղծել»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակին Տեր-Պետրոսյամը ամեն ինչ անում էր, որ իր մրցակիցներն այն ժամանակվա հակահեղափոխականները` կոմունիստները լինեն, բայց թարսի պես հեղափոխական ընդդիմադիրներն էին իր հիմնական մրցակիցները դառնում:
Հիմա էլ նույն պատմությունն է: Խնդին այն է, որ պայքարը պետք է լինի ՀԱՆՈՒՆ, այլ ոչ թե ԸՆԴԴԵՄ` հանուն ինչ-որ բանի:
Երբ ՀԱՆՈՒՆ-ը ձևակերպված չի, մնում է պայքարել ԸՆԴԴԵՄ, որը վատ տեղ է տանում: Հանունը արժեքային համակարգ է ձևավորում ու մրցակցության կանոններ, ընդդեմ-ը կռիվ է, որի ժամանակ սկսում են օգտագործել բոլոր միջոցները:
Այսպես շարունակվելու դեպքում չեմ զարմանա, որ հանուն հեղափոխության հաղթանակի հեղափոխականները սկսեն ընտրություններ էլ կեղծել. վեհ նպատակները դրան կմղեն: Դա մի անգամ արդեն տեսել ենք»: