Հնդկաստանում ուխտավորների փոխադրող ավտոբուսն ընկել է կիրճը. զոհվել է առնվազն 32 մարդ

Հնդկաստանի հարավի Տելինգանի նահանգում առնվազն 32 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով, որն ընկել է կիրճը: Այդ մասին գրել է Times of India թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան Ջակտյալի շրջանում:

Նշվում է, որ ավտոբուսը, որում եղել է 62 մարդ, լեռնանցքով ուղեւորվում էր Կոնդագատու սրբավայր: Ենթադրվում է, որ վարորդը ճանապարհի բարդ հատվածում գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, ինչից հետո ավտոբուսը չորս անգամ շրջվել է եւ ընկել անդունդը:Ներկայում վթարի վայրում կատարվում են փրկարար աշխատանքներ, շուրջ 30 մարդու ճակատագիրն առայժմ անհայտ է մնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930