Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՔԾ-ն մարտի 1-ի դեպքերի նախաքննության շրջանակներում Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ է հարցաքննության: Ի պատասխան Վ. Բաղդասարյանն ասաց՝ եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, երևի մամուլը դրա մասին կտեղեկանար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը, ասաց, թե չի կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան կա այսօր:
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել է ուղեղի ուռուցքից, վաղօրոք պլանավորել էր սեփական հուղարկավորությունը եւ ընտրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 1-ին իր դիով դագաղը Վաշինգտոնի մայր տաճար կտանեն հիշատակի ժամերգության:
Միացյալ Թագավորության եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ Brexit-ի շրջանակներում գործարքի կնքման վերջնաժամկետը կարող է հոկտեմբերից հետաձգվել նոյեմբեր:
Հանրապետական կուսակցությունը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ձախողվեց Սահմանադրական բարեփոխումների և վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձ կատարելու պատճառով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեքսիկայի զինված ուժերն ԱՄՆ-ի հետ սահմանին հայտնաբերել են թմրանյութերի արտադրության լաբորատորիա եւ չորս տոննա մետամֆետամին:
Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Անկարային շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը՝ մտահոգություն հայտնելով այն բանի կապակցությամբ, որ Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական դրությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով:
Մյանմայի կենտրոնական մասում գտնվող ջրամբարի ջուրը ճեղքել է ամբարտակը եւ հեղեղել մերձակա քաղաքը՝ Սվա շրջկենտրոնը, ինչպես նաեւ երկրի գլխավոր ավտոմայրուղու մեծ մասը, որը Մյանմայի մայրաքաղաք Նեյպիեդոն կապում է Յանգոն եւ Մանդալայ խոշոր քաղաքների հետ:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ավելի քան 10 հազար մարդ է օգոստոսի 28-ին մասնակցել կրթության բարեփոխման դեմ բողոքի ցույցին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի:
Ֆիջի եւ Վանուատու արշիպելագների երկու կղզիների ափերի մոտ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարությանը (ԱՆ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել այն տեղեկատվության կապակցությամբ, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը հափշտակվել է Չինաստանի ընկերության կողմից:
Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում:
Թուրքիայի հարավի Անթալիայի նահանգում օգոստոսի 29-ին առնվազն 11 ռուս զբոսաշրջիկ է տուժել ավտոբուսի վթարից:
Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանման ժամկետի մոտենալուն համեմատ համաշխարհային շուկային նավթի մատակարարումները կրճատում էավելի արագ տեմպերով, քան սպասվում էր:
Հունաստանում ավելի քան հազար մարդ է տարահանվել օգոստոսի լույս 29-ի գիշերը մարդատար հանրանավում բռնկած հրդեհի պատճառով:
Թուրք օդաչուն ԱՄՆ-ում ուսուցման ծրագրի շրջանակներում առաջին թռիչքն է կատարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ եւ աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է արտասահմանյան պետություններին ցուցաբերվող օգնության ծրագիրն էականորեն կրճատելու պլաններից:
Վրաստանում օգոստոսի 29-ին, Ընտրական օրենսգրքի համաձայն, պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրարշավը։
Autostrade per l՚Italia ընկերությունը, որն զբաղվում է երկրի վճարովի ավտոճանապարհների մեծ մասի, այդ թվում՝ A10 ավտոճանապարհի, կառավարմամբ եւ սպասարկմամբ, պետք է փող հատկացնի Ջենովայում փլուզված ավտոմոբիլային կամրջի վերականգնման համար, սակայն դրա վերականգնմամբ կզբաղվի մեկ այլ ընկերություն:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն օգոստոսի 27-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային բացատում ծառատնկման արարողությանը:
Թե՛ հայաստանյան և տարածաշրջանային, և թե՛ օտարերկրյա մեդիա դաշտում ու փորձագիտական շրջանակներում շարունակվում են քննարկումները Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցելության շուրջ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անորոշ ժամանակով հետաձգել Իրան գործողումները՝ անվտանգությունից ելնելով:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմք չունեն:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Քեյփթաունի դպրոցներից մեկում:
Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը:
ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Google ընկերությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, ով նշել էր, թե որոնողական համակարգն իր անվան հետ կապված հարցումներին տալիս է ընդամենը fake news-եր: