Բաժիններ՝

Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները․ Ռուբիոյի ելույթը՝ կետերով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանամայում հանդիպել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների և Բահրեյնի թագավորի հետ։

Ներկայացնում ենք հանդիպման ժամանակ Ռուբիոյի հայտարարությունները՝ կետերով․

Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները:
Իրանի քաղաքական կառույցներում կան մարդիկ, որոնք, կարծես, ավելի ճկուն են և ավելի պատրաստ՝ համագործակցելու մեզ հետ․ հենց նրանց հետ ենք մենք բանակցում։

ԱՄՆ-ի հարաբերություններն Օմանի հետ լավ են։ Օմանը դեմ է Հորմուզի նեղուցում որևէ տուրքային համակարգի ներդրմանը։

Ալյասկայում Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով որևէ համաձայնություն ձեռք չի բերվել պարզապես ներկայացվել է առաջարկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930