«Արդյունք։ Ինչպե՞ս հասնել նրան։ Չէ՞ որ դեպի արդյունք տանող հարյուրավոր ճանապարհներ կարող են լինել։ Որո՞վ առաջ գնալ, որ հաստատ տեղ հասնել, ոչ թե լրիվ այլ տեղ։ Դժվար է ասել»։
«Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն առումով, որ հետհեղափոխական առաջին ընտրություններն են, այլ նրանով, որ չենք տեսնում որևէ ուժ, որն իրեն դիրքավորի՝ որպես ընդդիմություն»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:
1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր և արագ փոփխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռևս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական Սենատոր Ջոն ՄակՔեյնը և մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա):
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու 4 դաշինքներից բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սեպտեմբերին կարող են քննարկել Սիրիա փախստականների վերադառնալու հետ կապված հարցերը:
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի հյուրանոցներից մեկում բերման է ենթարկվել, ապա՝ կալանավորվել Ադրբեջանի քաղաքացի 49-ամյա Էնվեր Սադըքովը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա հանցավոր խմբավորման պարագլուխ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը ընդամենը երկու օր առաջ է հրապարակվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանել չինական ապրանքների համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաեւ արտասահմանյան հյուրեր:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի բազայի տարածքում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռեւս հունիսի 10–ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի եւ ոչ թե որպես նախագահի թեկնածու։
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությանը կգա նրա 106-ամյա մայրը՝ Ռոբերտան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր վարչակազմի գործողությունները կրախի կմատնեն Իրանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն պատճառով, որ Անկարան հրաժարվում է ազատել կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Միացյալ Նահանգների դուրս գալու հարցը:
Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեց հոր՝ Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցը և վերջնաժամկետ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների սկիզբը:
«Շատ լավ է, ես ուրախ եմ, որ Հայաստանը լինի այն երկիրը, որտեղ ցանկացած հայ, որը ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, կարողանա զբաղվել։ Քաղաքականությամբ զբաղվելու և իշխանության գալու համար մենք ունենք հետաքրքիր մեխանիզմ, որ կոչվում է ընտրություններ»։
Թուքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ 9 հարց է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ։ Նա 1մլն թուրքական լիրայի փոխհատուցում է պահանջել Թուրքիայից՝ շուրջ 1 տարի անօրինական կերպով կալանքի տակ պահվելու համար։